«Դոմոդեդովո»-ում Կամենշչիկի ձերբակալումը անհիմն են համարել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդնավակայանը կառավարող ընկերությունը անհիմն է համարել տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Կամենշչիկի ձերբակալումը։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Օդանավակայանի կայքում ներկայացված հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությունը հույս ունի՝ «լիազոր պետական մարմինը օբյեկտիվորեն կնայի ստեղծված բարդ իրադրությանը»։
Նշվում է նաև, որ օդանավակայանը շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով։