Ինչպիսի՞ն է լինելու «Դորիանս» խմբի ելույթը «Եվրատեսիլ 2013»-ին
Այսօր`մայիսի 3-ին,«Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը և խմբի մենեջեր Արա Թադևոսյանը հանդիպեցին լրագրողների հետ: Գոհար Գասպարյանը հանդիպման ժամանակ նշեց, որ «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի ելույթի ժամանակ հատուկ դեկորացիաներ չեն լինելու, լինելու է մինիմալիստական շոու: Տղաները կներկայանան նոր ոճով: Արա Թադևոսյանն, ով հանդիսանում է խմբի մենեջեր, նշեց, որ ամեն ինչ լինելու է երգին համահունչ:
Գոհար Գասպարյանի խոսքով`շատ զարգացած երկրներում «Եվրատեսիլին» վերաբերվում են որպես շոու: Իրենց գլխավոր նպատակը`«մեսիջը երգով փոխանցելն է»:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 14-ից 18-ը` Շվեդիայի Մալմո քաղաքում: