Հայտնի է Անկարայի ահաբեկչությունը իրականացնողի ինքնությունը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայի ահաբեկչությունն իրականացրել է1 992 թվականին ծնված Սալեհ Նեսարը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Վարչապետը նշել է, որ ահաբեկիչ մահապարտը քրդական ինքնապաշտպանական ուժերից է եղել:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ ենթադրյալ ահաբեկիչը երկիր էր մտել 2014 թվականի հուլիսին:
Փետրվարի 17-ին Անկարայում տեղի էր ունեցել ահաբեկչություն, որի հետևանքվ զոհվել է 28 և վիրավորվել 60 մարդ: