Իրինա Շեյքը ֆոտոսեսիայի ժամանակ վտանգել է իր կյանքը (լուսանկարներ)
Մոդելի աշխատանքն այնպիսին է, որ տարվա ցանկացած եղանակին, օրվա ցանկացած ժամին, պետք է բարձր պրոֆեսիոնալիզմ և հմտություն ցուցաբերել:
30-ամյա մոդելը պատմել է, թե ինչպես է Illustrated Swimsuit Issuе ամսագրի համար ֆոտոսեսիաների ժամանակ վտանգել կյանքը: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Իրինա Շեյքը ֆոտոսեսիան իրականացրել է լողափում: Ավազների վրա մի քանի կադր ֆիքսելուց հետո, լուսանկարիչը նրան խնդրել է ջուրը մտնել: Մոդելը չի հասցրել ջուրը մտնել, երբ շնաձուկը հայտնվել է նրա մեջքի հետևում:
Որքան էլ զարմանալի է, Շեյքը չի վախեցել գիշատիչից և շարունակել է նկարահանումները:
«Ամեն դեպքում դա շատ վտանգավոր էր: Գիշատիչներն իրենց ողջ մարմնով կանգնել էիր իմ հետևում: Նրանցից մեկը կարող է ինչ-որ պահի կծել ինձ: Դա իմ կյանքի ամենավտանգավոր ֆոտոսեսիան է եղել»,-ասել է Շեյքը: