Լեոնարդո Դի Կապրիոն կփորձի «փրկվել» Մոնղոլիայում (լուսանկար)
Լեոնարդո Դի Կապրիոն պատրաստվում է մեկնել 10-օրյա էքստրեմալ ճանապարհորդության:
Ինչպես հայտնում է «Telegraph»-ը` դերասանին ճանապարհորդության ընթացքում կուղեկցի հայտնի շվեդացի փորձագետ և ճանապարհորդ` Յոհան Էռնստ Նիլսոնը:
Նա արդեն խոստացել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի 41-ամյա դերասանը հասնի իր ֆիզիկական և հոգևոր հնարավորությունների սահմանագծին:
Սակայն Էքստրեմալ պայմանները փչացնում է այն, որ նրանց ճանապարհին կուղեկցի անձնական խոհարարը և հատուկ աշխատակազմ: Այս ընթացքում նա կանցնի բազմաթիվ դժվարությունների միջով:
Այս ամենի համար դերասանը կվճարի 95.000 ամերիկյան դոլար: