Ջենիֆեր Էնիսթոնը հետաձգել է հարսանիքը Բրեդ Փիթի պատճառո՞վ
Ջենիֆեր Էնիսթոնի հարսանիքը հետաձգվում է, քանի որ խնդիրներ կան հարսանեկան արարողության կազմակերպման հետ: Սակայն հայտնի է դարձել, որ այդ նույն ժամանակ կայանալու է նաև իր նախկին ամուսնու` Բրեդ Փիթի հարսանեկան արարողությունը: Ջենիֆերը չի ցանկանում, որպեսզի այդ օրն ասոցացվի իր նախկին ամուսնու հետ: Իմանալով Բրեդ Փիթի և Ջոլիի ամուսնության մասին` զույգերը որոշել են փոխել հարսանիքի օրը: