Կրեմլը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դատապարտում է Անկարայի ահաբեկչությունը: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Կրեմլը խստագույնս դատապարտել է նախօրեին Անկարայի ահաբեկչությունը և ցավակցել է զոհերի հարազատներին»,-հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ռազմական հանրակացարանի մոտ ավտոմեքենա էր պայթեցվել: Ահաբեկչության զոհ է դարձել 28 և վիրավորվել 60 մարդ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ահաբեկչության համար մեղադրել է Սիրիայի քրդերին: