Թուրքիայի իշխանություններն Անկարայում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն են որակել
Անկարայում գտնվող զինվորական հանրակացարանի տարածքում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է: Այս մասին հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիկը: Այս մասին գրում է «Reuters»-ը:
Պայթյունի արդյունքում մահացել է 5 և վիրավորվել10 անցորդ:
Նախնական տվյալներով՝ պայթեցուցիչը տեղադրված է եղել մոտակայքում գտնվող մեքենայում:
Այս ամենի հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է իր թռիչքն Ադրբեջան: