Թուրքիան կշարունակի կրակել Սիրիայի քրդերի ուղղությամբ. Էրդողան
Թուրքիայի զինված ուժերը կշարունակեն պատասխան կրակոցներ հասցնել Սիրիայի քրդերի ուղղությամբ: Այդպիսի հայտարարություն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թող ոչ ոք չմտածի, որ մենք ետ կկանգնենք: Յուրաքանչյուր կրակոցին կրկնապատիկ անգամ շատ կրակոցներ կհասցնենք»,-«РИА Новости»-ին ցիտում է Էրդողանի խոսքը:
Ավելացնենք, որ կրակոցները տեղի են ունենում «Մանագ» ավիաբազայում` գյուղի մոտակայքում: