Էրդողանը հետաձգել է իր այցն Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է իր այցն Ադրբեջան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» ին:
Ըստ Իլհամ Ալիևի մամուլի ծառայության տարածած հայտարարության՝ այս մասին Էրդողանը հայտնել է հեռախոսազրույցի ժամանակ: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Էրդողանը չի կարող փետրվարի 18-ին այցելել Բաքու և մասնակցել երկրների միջև ստրատեգիական հարցերի քննարկմանը՝ կապված Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Թուրքիայի նախագահը խոստացել է ավելի ուշ հայտնել այցի ամսաթիվը, երբ իրավիճակը որոշակի կերպով խաղաղվի:
Հիեցնենք, որ Անկարայում պայթյուն էր որոտացել, որը խլել էր 28 մարդու կյանք: Ըստ նախնական վարկածի գործի է դրվել ականապատ մեքենան, որը կայանված է եղել զինվորական հանրակացարանի մոտ: Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են համարում: