Sia-ն «Կարաոկե ավտոմեքենայում» շոուի ընթացքում կատարել է Ռիհաննայի և իր երգերը (տեսանյութ)
Ադելի օրինակին հետևելով՝ բրիտանացի երգչուհի Sia-ն մասնակցել է Ջեյմս Քորդենի շոուին: «Կարաոկե ավտոմեքենայում» շոուի ընթացքում աստղերը հաղորդավարի հետ միասին երգեր են կատարում և ավտոմեքենայով շրջում քաղաքով: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Ավտոմեքենայում տասը րոպե տևած արկածների ընթացքում երգչուհին և հաղորդավարը միասին երգել են հիթեր դարձած «Chandelier»-ն и «Titanium»-ը, ինչպես նաև Ռիհաննայի «Diamonds» համաշխարհային հռչակ վայելող երգը:
Հարկ է նշել, որ երգչուհին այդպես էլ չի կարողացել վայելել քաղաքի ողջ գեղեցկությունը, քանի որ երկու գույն ունեցող կեղծամը փակել էր նրա դեմքի զգալի հատվածը, այդ թվում՝ աչքերը:
Մանրամասները՝ տեսանյութում: