Էրդողանը Անկարայի պայթյունի պատճառով իր այցը Ադրբեջան հետաձգել է
Թուրքիայի նախագա Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած պայթյունի պատճառով իր այցը Ադրբեջան հետաձգել է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Հաղորդվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան այցը նախատեսված էր փետրվարի 18-ին:
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով մահացել է 20 մարդ, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Թուրքիայի իշխանությունները պայթյունը որակում են որպես ահաբեկչություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: