Լուսանկարներ՝ Անկարայի պայթյունի դեպքի վայրից. զոհերի թիվը հասել է 18-ի
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Զոհերի թիվն այս պահի դրությամբ 18 է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Ինչպես հաղորդվում է, վիրավորների թիվը հասել է 45-ի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 10 զոհի մասին:
Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը եղել է կայանված ավտոմեքենայի մեջ: Թուրքիայի իշխանությունները պայթյունը ահաբեկչություն են որակել: