Ամեն ինչ կախված է ամերիկացիներից. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Սիրիայի հարցով Մյունխենի համաժողովում հաստատված համաձայնագրերի կատարումը կախված է ամերիկյան կողմից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Ամեն ինչ կախված է ամերիկացիներից»,- հայտնել է Լավրովը:
Ավելի վաղ Մյունխենի բանակցությունների կողմերը Սիրիային վերաբերող համաձայնություններ էին ձեռք բերել:
Ըստ համաձայնագրի կետերի՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների ավարտը պետք է տրվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, իսկ սիրիական քաղաքներին անհապաղ մարդասիրական օգնություն ցույց կտրվի: