ՌԴ-ն Սիրիայում «ռազմական հանցագործություններ» սկսելու շեմին է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում «ռազմական հանցագործություններ» սկսելու շեմին է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ, Թուրքիան Ռուաստանին մեղադրել էր Սիրիայի հյուսիսում մարդասիրական օբյեկտները գնդակոծելու համար:
Նշվում է, որ Մյունխենում Սիրիային աջակցող խումբը հայտարարել էր, որ նպատակ ունի վերջ տալ պատերազմին, սակայն Մոսկվան շարունակում է հարձակումները: