ՌԴ-ն և ԱՄՆ-ն կքննարկեն Սիրիայում հրադադարի ռեժիմի հարցը
ՌԴ-ն և ԱՄՆ-ն փետրվարի 19-ին հանդիպում կունենան, որի ժամանակ առաջին անգամ կքննարկեն Սիրիայում հրադադարի ռեժիմի մասին: Այս մասին գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալ Գեննադի Գատիլովին:
«Հանդիպմանը ներկա կլինեն ՌԴ և ԱՄՆ զինվորական ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ երկրների ներկայացուցիչների, ովքեր աջակցում են Սիրիայում հրադադարի ռեժիմի իրականացանը», - ասել է նա:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ Սիրիայում հրադադարը կախված է միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդիպումից:
Փետրվարի 12-ին կողմերը Մյունխենում խոստացել էին, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կքննարկեն Սիրիայի հրադադարի հարցը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: