Նյու Յորքում մահացել է նապաստակ «Բագզա Բաննիին» հնչյունավորող արտիստը (ֆոտո)
Մահացել է Ջո Ալյասկին, ով հնչյունավորել է բազմաթիվ մուլտհերոսների: Նա մահացել է 63 տարեկան հասակում` Նյու Յորքում: Ինչպես հայտնում է TMZ-ը՝ արտիստը տառապում էր քաղցկեղով:
Նա հնչյունավորել է այնպիսի մուլտհերոսների, ինչպիսիք են` նապաստակ «Բագզի Բաննին», բադիկ «Դաֆֆին», կատու «Սիլվեստրը»: Նա հնչյունավորել է նաև «Սպունգ Բոբ» համակարգչային խաղի մուլտհերոսին: