Աֆղանստանում ռուսական ուղղաթիռ է խփվել
Աֆանստանի Կունդուզ քաղաքում ռուսական Ми-8 ուղղաթիռ է գնդակոծվել, որը ՄԱԿ-ի հետ պայմանագրի համաձայն՝ թռիչքներ է իրականացնելիս եղել: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Նշվում է, որ ուղղաթիռը պատկանում է «ЮТэйр» ավիաընկերությանը:
Կունդուզում վայրէջքի ժամանակ անհայտ անձինք կրակել են ուղղաթիռի ուղղությամբ: Ուղղաթիռում անձնակազմից 4 մարդ է եղել և այլ ուղևորներ:
Փրկարարներին հաջողվել է ուղղաթիռը հանել հրդեհի գոտուց: Ուղևորներից ոչ մեկը չի տուժել դեպի հետևանքով: