Պոլինա Գագարինան մոռացել է հագնել կիսաշրջազգեստը և ծիծաղեցրել է երկրպագուներին (լուսանկար)
Սուրբ Վալենտինի օրը Պոլինա Գագարինան ամուսնուն՝ Դմիտրի Իսխակովին արտասովոր անակնկալ է մատուցել։ «Եվրատեսիլ»-ի մասնակիցը հագել է վարդագույն սվիտեր «I Love Dimon» գրությամբ և դրանով լուսանկարվել է։ Ուշագրավ է այն, որ Պոլինան հագել է և գլխարկը, և կոշիկները, սակայն մոռացել է հագնել կիսաշրջազգեստը։ Այս մասին գրում է Cosmo.ru-ն։
Պոլինայի կերպարը ծիծաղելի է ստացվել, սակայն կիսաշրջազգեստի բացակայությունը նկատել են նրա երկրպագուները, և գրել.«Իսկ ո՞ւր է կիսաշրջազգեստը», «Տարօրինակ է. թվում է՝ մոռացել է տաբատ կամ կիսաշրջազգեստ հագնել։ Կամ էլ այդպե՞ս է մտածված»։