Ջոնի Դեպը «Grammy»-ին ներկայացել է 10 տարով ավելի ծեր տեսքով (լուսանկարներ)
Անցյալ տարի դերասան Ջոնի Դեպը և ռոքեր Էլիս Կուպերը հիմնադրեցին «The Hollywood Vampires» խումբը, իսկ այս տարի ելույթ ունեցան «Grammy»-ի մրցանակաբաշխությանը։ Բլոգերները բազմիցս հայտարարեցին, որ Դեպը այլևս նախկինը չէ։ Նա ծերացել է և դադարել է հետևել իրեն, բայց դերասանի արտաքին տեսքը շոուին զարմացրել է նրա երկրպագուներին։
52-ամյա դերասանը իր խմբակիցների տարիքին էր երևում, ովքեր նրանից մեծ են առնվազն 10 տարով։ Դեպը տոնական երեկոյի համար ընտրել էր լայն ջինսեր և չընդգծված ժիլետ, իսկ մազերը՝ անխնամ էին։