Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին և Սիրիային քրդերի համար միջանցք ստեղծելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը և Սիրիայի կառավարական ուժերը «կոպիտ գործողություններ» են իրականացնում Սիրիայի հյուսիսում։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին։
Նախագահն այս մասին հայտարարել է Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա, ռուս-սիրիական ուժերը շարժվել է թուրքական սահմանի երկայնքով և միջանցք ստեղծել քրդերի համար։
Էրդողանը նաև հերքել է Թուրքիայի դաշնակիցների կողմից հնչող քննադատությունները։
«Ես կցանկանայի ևս մեկ անգամ հրավիրել մեր արևմտյան դաշնակիցների ուշադրությունը. քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերը (YPG) և քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը (PYD) ահաբեկչական կազմակերպություններ են, և պատմությունը չի ների նրանց, ովքեր կօգնեն նրանց ձևավորվել և կայանալ»,-նշել է Էրդողանը։