Հայրս իր ծննդյան օրն անցկացրեց բեմում. Սիրուշո (լուսանկար)
Երգչուհի Սիրուշոն պատմել է, թե ինչպես է անցել հոր՝ հայտնի դերասան Հրաչյա Հարությունյանի ծննդյան տարեդարձը՝ գրելով.«Հայրս իր ծննդյան օրն անցկացրեց բեմում։ Եվս մեկ անգամ դիտեցինք «Վերջին Ծաղրածուն» հիանալի ներկայացումը, որն այդ օրը նվիրված էր հորս տարեդարձին»։
Նշենք, որ երգչուհին ավելի վաղ ներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես են Երևանի Դրամատիկական թատրոնի դերասաններն անակնկալ շնորհավորում Հրաչյա Հարությունյանին հենց ներկայացման ժամանակ։