Դեմի Մուրը նոր սիրեցյալ ունի
Հոլիվուդյան աստղ Դեմի Մուրը դասվում է այն դերասանուհիների շարքին, ովքեր միշտ երիտասարդ են: Շատերը չեն հավատում, որ նա 50 տարեկան է: Հայտնի է դարձել, որ Դեմի Մուրը նոր սիրավեպ է սկսել: Նա իր սիրելիի հետ այժմ ապրում է Բեվերլի Հիլզում գտնվող տանը: Նա շատ երջանիկ է և համոզված է, որ իրենց հարաբերությունները շատ լուրջ բնույթ են կրում: Դեմի Մուրը խոստովանել է, որ երկար ժամանակ իրեն այսպես երջանիկ չի զգացել: Դեռ ամիսներ առաջ այդ հանդիպումներին նշանակություն չէր տալիս, իսկ այսօր նրանք ապրում են միասին: