Մարտ Բաբայանը զայրացել է
Երգիչ Մարտ Բաբայանն իր միկրոբլոգում պատասխանել է իր ու Շուշաննա Թովմասյանի մասին չարախոսություններ տարածողներին:
«Չեմ հասկանում, երբ իմ փոխարեն որոշում են, ավելին, անում են նման բարձր հայտարարություններ: Դուք չպետք է որոշեք, թե ով ում է նման: Ես չեմ ցանկանում, որ խցկվեն իմ անձնական կյանք: Ես հպարտանում եմ Շուշաննայի հետ մեր համատեղ աշխատանքով: Շնորհիվ նրա մասնակցության ու պրոֆեսիոնալ դերասանական խաղի՝ մենք ստեղծել ենք նման հաջող աշխատանք: Մի քանի ամսում մոտ 2 մլն դիտում ունի «Ты любовь моя» նախագիծը: Ես ուրախ եմ, որ ժողովուրդը անկեղծորեն սիրեց երգն ու հոլովակը: Մենք դա արել ենք սիրով ու արդյունքն ակնհայտ է: Ես ամեն ինչ ունեմ!»,-գրել է Մարտը: