Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի չմասնակցի Սիրիայի պատերազմին. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի որպեսզի խուսափի Սիրիայում պատերազմական վիճակի մեջ ներքաշվելուց: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան Միջազգային կոալիցիայի հետ քննարկում է Սիրիայում վերգետնյա գործողություններ սկսելու հարցերը:
Դավութօղլուն հայտարարել է, որ մտադիր չէ ռազմական գործողութուներ սկսել Սիրիայում: