Թուրքիան մտադիր չէ միայնակ ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում
Թուրքիան Միջազգային կոալիցիայի հետ քննարկում է Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու հարցերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Սիրիայում ցամաքային միակողմանի գործողություններ սկսելու մտադրություն Թուրքիան չունի:
Ավելի վաղ, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Ահմեդ Ասիրին հերքել է Սաուդյան Արաբիայի զինվորականների գտնվելը Թուրքիայում: