Վերա Բրեժնևան թաքցնում է փորը (լուսանկար)
Վերա Բրեժնևան նոր առիթ է տվել, որպեսզի երկրպագուները կասկածեն, որ նա հղի է: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Հղիության մեջ կասկածելու առիթը երգչուհու զգեստն է դարձել, որը նա հագել էր Սուրբ Վալենտինի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Միշտ նեղ զգեստ նախընտրող երգչուհին այս անգամ թեթև թափվող, կաթնագույն զգեստ է հագել:
Երկրպագուներն անմիջապես սկսել են քննարկել, որ երգչուհին փորն է թաքցնում, և որ շուտով նա երեխա է ունենալու: