Ռուսների մեծ մասը վախենում է պատերազմից և տնտեսական ճգնաժամից
Համաձայն Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հետազոտության արդյունքների՝ հարցված ռուսների 67%-ը վախենում է երկրների միջև ռազմական գործողություններից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Միջազգային լարվածությունն այս պահին «վախերի վարկանիշում» առաջնային գծում է:
Ռուսներին անհանգստացնող երկրորդ հարցը տնտեսական ճգնաժամն է, երրորդ տեղում՝ ներքին հակամարտությունը:
Հարցումներն անց են կացվել 2016 թվականի հունվարի 30-ին և 31-ին: