Անիտա Ցոյն առանց դիմահարդարման (լուսանկար)
Անիտա Ցոյն օր օրի գնալով ավելի է գեղեցկանում: Երգչուհին համարձակ կերպով իր միկրոբլոգում առանց դիմահարդարման լուսանկարներ է հրապարակում: Այս մասին գրում է Vokrug.tv-ն:
Երգչուհու լուսանկարներին նայելիս, չի կարելի հավատալ, որ նա 45 տարեկան է: Անիտան ոչ միայն գեղեցիկ տեսք ունի, այլև 10 տարով երիտասարդ է երևում:
Վերջերս, երգչուհին Վենետիկում դիմակահանդեսի է մասնակցել, որտեղ նրա արտաքին տեսքը պարզապես թագուհու է հիշեցրել:
«Գեղեցկուհիս, դու շատ լավ տեսք ունես, և շատ խելացի ես»,-ասվում է մեկնաբանություններում: