Ռուսաստանում թոշակառու կինը կրտսեր դստերը խնդրել է մարդասպան գտնել ավագ դստեր համար
Տոբոլսկի 63-ամյա բնակչուհի Մարիա Կ.-ն դաստիարակել է երկու թոռնիկներին այն բանից հետո, երբ իր ավագ դստերը՝ Նատալյա Ա.-ին, զրկել են մայրական իրավունքից: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Տարվա սկզբին Նատալյան գնացել է մոր մոտ և պահանջել իրեն տալ երեխաներին: Թոշակառուհին հրաժարվել է, և կանայք վիճել են:
Շատ լավ իմալանով իր դստեր խառնվածքը՝ Մարիան շատ է անհանգստացել, որ նա կարող է իրենից վերցնել երկու երեխաներին: Մայրը զանգահարել է կրտսեր դստերը՝ Յուլիային, և բացատրելով ստեղծված իրավիճակը՝ խնդրել է Նատալյայի համար մարդասպան գտնել: Սպանության համար տատիկը խոստացել է 40 000 ռուբլի: Աղջիկն ասել է, որ կօգնի մորը, և ահազանգել է ոստիկանություն:
Ոստիկանության աշխատակիցը ներկայացել է որպես մարդասպան, հանդիպել կնոջը, որից հետո նա բերման է ենթարկվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանության նախապատրաստությունների կազմակերպում» հոդվածով: