Թուրք ոստիկանը լուսանկարվել է հայկական եկեղեցում և վիրավորել քրիստոնյաներին
Թուրք ոստիկանը, ով լուսանկարվել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, «Twitter»-ում վիրավորական գրառում է կատարել քրիստոնյաների մասին: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն:
«Turk polisi» անունով օգտատերը, լուսանկար հրապարակելով, դրա տակ գրել է.
«Դիարբեքիր, Սուրի շրջան: Սուլթան Ալփ-Արսլանի թոռնիկները անհավատներին իսլամադավան են դարձնում»:
Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին Թուրքիայում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամենամեծն է: Այն կառուցվել է 1376թ-ին: