Թուրքիան Ռուսաստանին մեղադրում է «ռազմական հանցագործություն» կատարելու մեջ
Թուրքական իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են ռազմական հանցագործության մեջ՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում մարդասիրական օբյեկտներին ավիահարվածներ հասցնելու լուրերը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությանը:
Ինչպես հաղորդվում է, Մյունխենում Սիրիայի աջակցության խումբը մի քանի օր առաջ իր նպատակն է դարձրել պատերազմը դադարեցնելը, իսկ Մոկսվան միայն ուժեղացնում է իր հարձակումները:
Պաշտոնական հաղորդագրությունում խիստ քննադատել են Մոսկվայի գործողությունները՝ որակելով դրանք որպես «ռազմական հանցագործություն»:
Թուքիայի ԱԳՆ-ն վստահեցնում է, որ Ռուսաստանը ձգտում է խորացնել Սիրիայի քաղաքացիական պատերազմը և տարածաշրջանի անկայունությունը: Ընդգծվում է, որ եթե այդ գործողությունները չդադարեցվեն, Մոսկվան կկանգնի «լուրջ հետևանքների» առաջ: