Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» է ստացել «Լավագույն ալբոմ» անվանակարգում
Ամերիկյան փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» է ստացել «1989» ձայնասկավառակի համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով թվիթթերին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի` «Լավագույն երգ» անվանակարգում «Գրեմմի» ստանալու մասին լուրը:
Իր հերթին, ռեփեր Կենդրիկ Լամարը, Կոմպտոնից ստացավ չորս մրցանակ:
Սպիտակ տանը դրական են արձագանքել մրցանակաբաշխությանը, հատկապես Կենդրիկ Լամարին, և մյուս երաժիշտներին, ովքեր աշխատում են երկիրն ավելի լավը դարձնելու ուղղությամբ: