Դոնալդ Թրամփի դուստրն առաջին քայլերն է անում նորաձևության աշխարհում (տեսանյութ և լուսանկար)
22-ամյա ուսանողուհի Տիֆֆանի Թրամփն առաջին անգամ նորաձևության պոդիում է բարձրացել: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Աղջկա անդրանիկ քայլը նորաձրության աշխարհում տեղի է ունեցել Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում՝ դիզայներ Էնդրյու Ուորրենի հավաքածուի ցուցադրությանը:
Իհարկե, 22-ամյա ուսանողուհին արհեստավարժ մոդելի տպավորթյուն չի թողել և դժվար է նրան պրոֆեսիոնալ կոչել: Շատերը կարծում են, որ աղջիկը հաջողություններ չի գրանցի նորաձևության աշխարհում, քանի որ մոդելի համար գեր կազմվածք ունի:
Շատ մասնագետներ դժգոհել են նաև նրա բեմական քայլվածքից: Միևնույնն է, աղջիկը վստահ է իր մոդելային ապագայի հարցում և հույս ունի, որ իր անունը հետագայում կհայտնվի լավագույն ամսագրերում:
Դե իսկ ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը պետք է որ ամեն կերպ աջակցի իր դստերը: