Բեյոնսեն և Մրայա Քերին դուետ են պատրաստում
Համաշխարհային շոու-բիզնեսի երկրպագուներին հետաքրքիր և յուրօրինակ համագործակցություն է սպասվում: «TMZ» համացանցային պորտալը հաղորդում է, որ Բեյոնսեն և Մրայա Քերին դուետ են պատրաստում: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Ինչպես նշվում է, արդեն շատ շուտով համագործակցության արգասիքը՝ դուետի տեսքով, երգչուհիները կներկայացնեն հանրության դատին: Ականատեսները հաղորդում են, որ Բեյոնսեն և Մրայա Քերին խիստ կենտրոնացած են արդյունքի վրա և շուտով կսկսեն երգի ձայնագրման աշխատանքները:
Թե որ ոճում կլինի ներ երգը, դեռևս հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն կլինի R’n’B ոճում՝ միահյուսված սոլոյի հետ:
Մրայա Քերին Բեյոնսեի հետ իր հանդիպումից լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ գրելով. «Երկու աղջիկ՝ մեկ առիթ»: