Թուրքիան նեղացել է ԱՄՆ-ի Պետքարտուղարությունից
Թուրքիայի արտգործնախարարությունում հայտնել են, որ ԱՄՆ Պետքարտուղարության կողմից թուրքական իշխանությունների քննադատությունը երկմտելու առիթ է տալիս: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
«ԱՄՆ-ն փորձել է Թուրքիային ահաբեկչական կազմակերպությունների հետ նույն շարքին դասել: Թուրքական կողմի գործողություններն ուղղված են ահաբեկչությունների դեմ պայքարին: Թուրքիան խիստ քննադատում է Կիրբիի հայտարարությունը, մեր վճռական բողոքը հասցվել է մինչև ԱՄՆ-ի իշխանությունների հետ հանդիպումներ»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Տանժու Բիլգիչը:
Ավելի վաղ Բայդենը Թուրքիային հորդորել էր դադարեցնել կրակը Սիրիայի հյուսիսում: Նա հայտնել էր, որ ԱՄՆ-ն սիրիացի քրդերին համոզում է Թուրքիայի սահմանին հարակից տարածքներ չգրավել: