Ո՞ւմն է աշխարհի ամենամեծ քիթը
Աշխարհում ամենամեծ քիթն ունեցողի կոչումը պատկանում է ազգությամբ թուրք Մեխմիտ Օզյուռին: Նրա քթի երկարությունը 8.8 սմ է, և տարօրինակն այն է, որ դեռ շարունակում է աճել: 2007 թվականին «Գինեսի ռեկորդների» գրքում նա պաշտոնապես համարվեց ամենաերկար քիթ ունեցող մարդն աշխարհում:
Ըստ բժիշկների` սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Այս հիվանդությամբ տառապում են միայն 40-50 տարեկան տղամարդիկ: Հիվանդության հետևանքով քթի հատվածի մաշկը մեծանում է և կարմրում: Պատճառը մինչև այսօր չեն կարողացել բացահայտել: