Գործազրկությունը Ռուսաստանում մեկ շաբաթում աճել է 1.3 %-ով
Մեկ շաբաթում՝ փետրվարի 3-10-ը, Ռուսաստանում գործազրկությունը պաշտոնապես աճել է 1.3 տոկոսով։ ՌԴ Սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության տվյալները փոխանցում է РИА «Новости»-ն։
«2016 թ-ի փետրվարի 3-10 գրանցված գործազուրկների թիվը ավելացել է 1.3 տոկոսով և կազմել է 1 029 795 մարդ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության տվյալների, գործազուրկների թիվը մեծացել է 77 շրջաններում, այդ թվում 61-ում աճել է 1 տոկոսով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաշտոնապես գործազուրկ ռուսաստանցիների թիվը կրկին աճել է 1 միլիոնից։ ՌԴ Սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Մաքսիմ Տոպիլինը խոստացել է, որ 2016 թ-ին գործազրկությունը Ռուսաստանում չի բարձրանա 6 տոկոսից։