Դավութօղլուն Սիրիայի բանակցությունները Մյունխենում անվանել է «դիվանագիտական թատրոն»
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «դիվանագիտական թատրոն» է անվանել Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի (ՍԱՄԽ) բանակցությունները։ Այս մասին հաղրոդում է «РИА Новости»-ն։
Փետրվարի 12-ի գիշերը Բավարիայի կենտոնում տեղի է ունեցել ՍԱՄԽ-ի նիստը, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են մեկ շաբաթվա ընթացքում լուծել Սիրիայի բոլոր մասերում հումանիտար օգնության տրամադրման հարցը և սահմանել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները։ Մոտ ժամանակներում կսկսեն աշխատանքները երկու թիրախային խմբերում՝ մեկը կզբաղվի կրակի դադարեցման, մյուսը՝ հումանիտար օգնության հատկացման հարցերով։
«Եթե շարունակվեն դիվանագիտական խաղերը, դիվանագիտական թատրոնը, ինչպես Ժնևում կամ Մյունխենում էր, ապա համաշխարհային հանրությունը պատասխանատվություն կկրի բոլոր խնդիրների համար»,- նշել է Դավութօղլուն Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկի հետ Կիևում անցկացրած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա, ՌԴ-ը շահագրգռված չէ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցմամբ։