Թուրքիայում 2.5 մլն սիրիացի փախստական կա
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ երկրում 2.5 մլն սիրիացի փախստական կա, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները:
«Ես ուզում եմ ասել, որ 2.5 մլն-ից ավելի կանայք և երեխաներ, ովքեր փախել են ռմբակոծություններից, այժմ Թուրքիայում են»,-Ուկրաինայի վարչապեի հետ համատեղ կոնֆերանսի ժամանակ ասել է Դավութօղլին:
Ավելի վաղ, Թուրքիայի վարչապետն ասել էր, որ չնայած միջոցների սպառմանը՝ Թուրքիան շարունակում է Սիրիայից փախստականներ ընդունել: