Ղրիմն Ուկրաինայի մաս է կազմում. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ինքը Ղրիմի Ուկրաինայի մաս է համարում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс-Украина»-ին:
Այս մասին Դավութօղլուն հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ բանակցություններից առաջ:
«Ուկրաինան ոչ միայն հարևան երկիր է, այլև ռազմավարական լուրջ նշանակություն ունի: Անկարայի համար հիմնական արժեք է նրա տարածքային ամբողջականությունը, ուստի մենք Ղրիմը նրա անբաժանելի մասն ենք համարում»,-ասել է վարչապետը:
Դավութօղլուն խոստացել է շարունակել Ուկրաինային աջակցել: