Թուրքիան նպաստում է ջիհադական խմբերի և զինված անձանց ներթափանցմանը Սիրիա. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Թուրքիան նպաստում է ջիհադական խմբերի և զինված անձանց ներթափանցմանը Սիրիա: Այս մասին գրում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան շարունակում է նպաստել ջիհադական խմբերի և զինված անձանց ներթափանցումը Սիրիա: Սիրիայի տարածքում «Ջաբհատ ան-Նուսրին», «ԻՊ»-ը և այլ ահաբեկչական խմբավորումներ իրականացնում են մի շարք ահաբեկչական գործողություններ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կաջակցի Թուրքիայի հարցադրմանը, որպեսզի «հստակ գնահատական տա Անկարայի սադրիչ գործողություններին»: Աղբյուրը նշում է, որ թուրքական իշխանությունների գործողությունները սպառնալիք են խաղաղության և անվտանգության ոլորտում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մուտքն արգելվել է մի շարք երկրներում, այդ թվում և Ռուսաստանում: