Շուֆուտինսկին կհեռանա Ռուսաստանից
Վերջերս հայտնի է դարձել, որ ռուսական շանսոնի աստղ Միխայիլ Շուֆուտինսկին շուտով կտեղափոխվի Ամերիկա: Այս մասին գրում է Bcm.ru-ն:
Երգիչը շքեղ առանձնատուն է գնել Ֆիլադելֆիայում և մտադիր է մշտական բնակություն հաստատել այնտեղ:
Վայրը նա պատահական չի ընտրել, քանի որ երգչի որդին ընտանիքի հետ ապրում է հենց այդ տան հարևանությամբ:
Այժմ առանձնատունը վերանորոգման փուլում է, և այն ավարտելուն պես, Շուֆուտինսկին կտեղափողվի այնտեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով: