Քանյե Ուեսթը Ցուկերբերգին խնդրել է օգնել իրեն
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը թվիթթերյան իր էջում հայտարարել է 53 մլն դոլար պարտքի մասին:
«Եղբայրներ, ձեզ եմ գրում, ասելով, որ քանի դեռ իմ պարտքը կազմում է 53 մլն, խնդրում եմ աղոթենք, որ ես հաղթահարեմ այն... »,-գրել է նա:
Ուեսթը նաև դիմել է ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, որպեսզի նա 1 մլրդ դոլարի ներդրում կատարի իր՝ «բոլոր ժամանակների մեծագույն արտիստ»-ի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պաբլո Պիկասոյի ընտանիքը «օրհնել» էր Քանյե Ուեսթի նոր ալբոմը: