Մեդվեդևը Սիրիայի մասին. ցամաքային գործողությունները նշանակում են պատերազմ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բացասական է գնահատել մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի հայտարարությունները Սիրիայում ցամաքային պատերազմ սկսելու վերաբերյալ։ Այս մասին վարչապետը հայտնել է «Euronews»-ի հետ հարցազրույցում։
«Եթե Քերրին ցանկանում է երկարատև պատերազմ, ապա կարող է սկսել ցամաքային պատերազմ, բայց պետք չէ ոչ մեկին վախեցնել, պետք է պայմանավորվել այն զրույցի շրջանականերում, որը տեղի է ունեցել Լավրովի (ՌԴ արտգործնախարար) և Քերիի միջև, այլ ոչ թե խոսել այն մասին, թե ինչ կլինի, եթե ինչ-որ բան սցենարով չգնա և իրենք այլ արաբական երկրների հետ սկսեն ցամաքային գործողություններ Սիրիայում։ Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել, որ նոր պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում։ Իսկ ցամաքային գործողությունները նշանակում են լիարժեք երկարաժամկետ պատերազմ, որից պետք է խուսափել»,- նշել է Մեդվեդևը։