BAFTA-2016: լավագույն բրիտանական ֆիլմ է ճանաչվել «Բրուքլին»-ը
LifeStyleԻռլանդացի ռեժիսոր Ջոն Կրաուլիի «Բրուքլին» ֆիլմը ստացել է «Լավագույն բրիտանական ֆիլմ» մրցանակը Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխությունում, որ տեղի էր ունենում Լոնդոնում։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ֆիլմը իռլանդական, բրիտանական, կանադական համատեղ արտադրություն է։ Այն պատմում է Էյլիշ Լեյսի անունով մի աղջկա մասին (դերը խաղում է 21-ամյա դերասան Սիրշա Ռոնանը), ով լքում է իր հարազատ իռլանդական գյուղը և մեկնում է հեռավոր Ամերիկա աշխատանք գտնելու։
Մրցանակաբաշխությունում լավագույն դերասան է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոն «Փրկվածը» ֆիլմի համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Բրի Լարսոնը՝ «Սենյակ» ֆիլմի համար։