Թուրքիայից զինված շարասյուն է դուրս եկել. Սիրիայի ԱԳՆ
Սիրիական «SANA» լուրերի պետական գործակալությունը հաղորդել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, ըստ որի խոշոր տրամաչափի գնդացիրներով և 12 պիկապներով շարասյունը Թուրքիայի սահմանից մտել է Սիրիայի տարածք։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ինչպես հաստատվում է, շարասյունում եղել է մոտ 100 զինված մարդ, որոնց մի մասը, ենթադրվում է, որ զինվորներ ու վարձկաններ են Թուրքիայից։
Հաղորդագրության մեջ չի նշվում, ուր են նրանք ուղղվել և ինչ նպատակով են սիրիական տարածք մտել։
Այս տեղեկատվության անկախ աղբյուր դեռևս չկա։