ՌԴ կարգելի Ուկրաինայից եկող մեծ տրանսպորտների մուտքը երկիր
Ռուսական իշխանությունները որոշում են կայացրել կասեցնել Ուկրաինայից եկող մեծ տրանսպորտների մուտքը երկիր: Այս մասին գրում է ՌԴ Տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում:
«Արգելափակումը կշարունակվի այնքան մինչև Ուկրաինական կողմը կարգավորի ստեղծված իրավիճակը», -ասված է հաղորդագրության մեջ:
Այնտեղ ասված է, որ փետրվարի 11-ին Ուկրաինան արգելել է ՌԴ-ից գնացող տրանսպորտի մուտքը, որն անցել է Ուկրաինայի տարածքով: Կառավարությունում հայտնում են, որ Ուկրաինայի տրանսպորտի մուտքի արգելափակումը Ռուսաստան միայն պատասխան է Ուկրաինայի կատարած քայլին:
Աղբյուրը գրում է, որ Ուկրաինայում տարբեր հատվածներարգելափակել են ավելի քան 100 ռուսական բեռնատար մեքենաների մուտքը, որոնք եկել են ԵՄ տարբեր երկրներից դեպի Ռուսաստան:
Ավելի վաղ նշվել է, որ Ուկրաինան արգելափակել է ՌԴ բեռնատարների մուտքը երկիր: