Ռուսլան Գերեմեևը հայտնել է, որ առնչություն չունի Բորիս Նեմցովի սպանության հետ
Չեչնիայի «Սևեռ» գումարտակի հրամանատար Ռուսլան Գերեմեևը հայտնել է, որ ինքն առնչություն չունի Բորիս Նեմցովի սպանության հետ:Այս մասին հաղորդում է «Росбалт»-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան հայտարարել է գործի նախաքննության ավարտի մասին Նեմցովի ենթադրյալ սպանողներին մատնանշելով, Գերեմևը ավելի հաճախ է սկսել հայտնվել երկրում: Նշվում է, որ Գերեմեևը մի շարք հանդիպումներ է անցկացրել Նեմցովի սպանության մասին քննարկումներ իրականացնելու համար:
Գերեմեևը Մոսկվայում զբաղվել է իր պարտականություններով, պետք է հանդիպում ունենար Չեչնիայի կառավարության հետ:
«Աշխատանքը երկար ժամանակ խլեց ինձանից, որտեղից առաջացավ այն կարծիքը, որ ես եմ սպանել Նեմցովին, անգամ չեմ պատկերացնում»,- ասել է Գերեմեևը: