Վահան Խաչատրյանը հայտնվել է «VOGUE»-ի ցուցակում (լուսանկարներ)
Իտալական բարձրակարգ ամսագրերից մեկը՝ «VOGUE»-ը, իր ցուցակում ներառել է նաև հայ դիզայներ Վահան Խաչատրյանի անունը:
Վահան Խաչատրյանը առաջին հայ դիզայներն է, ով հաջողության նման բարձր աստիճանի է հասել: «VOGUE»-ի ցուցակը կազմվում է՝ հաշվի առնելով այն, թե ինչ քանակության նորաձևության շաբաթների են մասնակցել դիզայներները:
Իր նոր՝ 2016-2017 աշուն-ձմեռ հավաքածուն Վահան Խաչատրյանը ներկայացրել է Կիևի նորաձևության շաբաթին: Այս մասին հայտնում Imyerevan.com-ը:
Դիզայները հայտնել է, որ նոր հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է իր պապիկի՝ Սուրեն Ստեփանյանի նկարներից: